Թուրքիայի ԱԳՆ-ն աջակցում է Զելենսկուն
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ տասը կետից բաղկացած ծրագրին՝ ուղղված ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Զելենսկին 10 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել։ Մենք (Թուրքիան), աջակցում ենք այս ծրագրին»,- ասել է Չավուշօղլուն Հարավային Աֆրիկայում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նաև հավելել է, որ Թուրքիան արդեն ակտիվորեն աշխատում է փաստաթղթի վրա և պատրաստակամություն է հայտնում նախագահելու որոշ կետերով։
«Մենք հավատում ենք, որ այս հակամարտությունը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ»,- ամփոփել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։