ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին
ՌուսաստանՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առջև դրված խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ Պարեկություն է իրականացվել նաև Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
«ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրությունում: