Ոսկին թանկացել է
ՏնտեսությունՈսկու գինը չորեքշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Ներդրողները հինգշաբթի սպասում են ԱՄՆ գնաճի մասին վիճակագրությանը, որը կարող է ազդել դոլարի փոխարժեքի ու թանկարժեք մետաղի գնանշումների վրա։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 4,75 դոլարով կամ 0,25 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 881,25 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,49 տոկոսով՝ մեկ ունցիան 23,782 դոլար։