Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները և գործարար ու ներդրումային միջավայրը
ՏնտեսությունԳործադիրը հավանություն է տվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից։
Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները և գործարար ու ներդրումային միջավայրը, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող որոշակի ծախսերը և նախագծի կիրարկման արդյունքում կհիմնվեն նոր արտադրություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները: