Թուրքիան չեղարկել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի այցը՝ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիայի պատճառով
Համաշխարհային ՄամուլԱնկարան չեղարկել է Շվեդիայի խորհրդարանի նախագահի այցը Թուրքիա՝ Ստոկհոլմում Քրդական բանվորական կուսակցության (PKK) ակցիայի պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ դիվանագիտական աղբյուրին հղումով։
«Ստոկհոլմում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի դեմ PKK/YPG-ի ահաբեկչությունից հետո, հունվարի 17-ին Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի պաշտոնական այցը Թուրքիա չեղարկվել է խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի կողմից»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Ստոկհոլմում ՔԲԿ-ի կողմնակիցները հավաքվել էին մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքապետարանի դիմաց և ոտքերից կախել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսքով խրտվիլակին և համապատասխան տեսագրությունը տարածել սոցիալական ցանցերում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն