Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ինչով են աչքի ընկել հայ դեսպանները՝ Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության գործում. մաս I` Հասմիկ Տոլմաջյան

Վերլուծական

Ինչպես և խոստացել էին՝ սկսում ենք հոդվածների շարք, որոնցում կփորձենք առավել մանրամասն անդրադառնալ արտեկրում ՀՀ դեսպանների աշխատանքին և ինչն էլ ավելի կարևոր է այդ աշխատանքի արդյունավետությանը:

Այսօր մեր հերոսը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն է: Վերջինիս կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2004-2008թթ․ նա եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար: 2008 - 2014թթ․ ՀՀ Արտաքին գործերի նախարարի օգնական: 2014-2018թթ․ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ: 2018թ-ից Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ): 2020թ․ հուլիսի 16-ից Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ):

Դեսպանի աշխատանքի արդյունավետության գնահատման համար հիմք ընդունենք Հայաստանի և Արցախի համար առանցքային նշանակություն ունեցող իրադարձությունների օրերին դեսպանի դրսևորած ակտիվությունը: Եվ այսպես՝ ինչով էր զբաղված Հասմիկ Տոլմաջյանը 44-օրյա պատերազմի օրերին:

2020 թվականի հոկտեմբերի 7-ին հրապարակվեց Ֆրանսիայի 176 պատգամավորների, սենատորների, քաղաքապետների բաց նամակը ուղղված Ֆրանսիայի ղեկավարությունը, որից պահանջվում էր մի կողմ դնել չեզոքությունը և հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Որքանով է այս նամակի կազմմանը նպաստել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ դժվար է ասել, հասկանալի է, որ եթե անգամ դիվանագիտական աշխատանքներ տարվել են, դրանք տարվել են ոչ բացահայտ, սակայն, այնուամենայնիվ, որևէ տեղ չի հիշատակում, որ այս նամակը հենց դեսպանության աշխատանքի արդյունավետության վկայությունն է:

Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։ Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։ Այս հանդիպման ընթացքում, այո, դեսպանը օգտագործել է առիթը և կատարել է իր պարտականությունները հավուր պատշաճի՝ բարձրաձայնելով Ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքների մասին:

Այնուհետև, մինչև 2021 թվականի մայիսի 19-ի դեսպանության պաշտոնական լրահոսում բացակայում է ընդհանրապես որևէ հիշատակում դեսպան Տոլմաջյանի գործունեության, ելույթների կամ հանդիպումների մասին: Այսինքն` պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո, երբ առանձնապես սուր էին գերիների վերադարձի հարցերը և Ֆրանսիան, լինելով այդ թվում Մինսկի խմբի համանախագահ, կարող էր օգտագործել իր լծակները՝ աջակցելու Հայաստանին իր արդար պահանջներում, դեսպանը այս ընթացքում հանրային որևէ լուրջ գործունեություն չի ծավալել: Մայիսի 19-ին Մայիսի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այդ հարցում արտահայտած հստակ դիրքորոշման և Հայաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։ 

2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տոլմաջյանը ծավալուն հարցազրույց է տվել Conflits պարբերականին, և անդրադարձ է կատարել այդ նույն տարվա մայիսին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանական կողմի կազմակերպած ագրեսիային:

Միևնույն ժամանակ դեսպանության պաշտոնական լրահոսից հասկանալի չէ, թե ինչ աշխատանքներ է կատարել դեսպան Տոլմաջյանը նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի օրերին, երբ թշնամին հասել էր ընդհուպ մինչև Ջերմուկի մատույցներ և ռմբակոծում էր հայկական քաղաքները: Միայն սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը երկու տասնյակ ֆրանսիական խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և դրանից երկու տարի անց՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու պատերազմական հանցագործությունների մասին ահազանգելու և միջազգային հանրության արդյունավետ հակազդեցության միջոցով Բաքվի զավթողական հավակնություններն ու հայ ժողովրդի դեմ էթնիկ նոր զտումները զսպելու անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով։  Մամուլի ասուլիսին ներկա էին ֆրանսիական խոշոր տպագիր մամուլի և հեռուստատեսությունների ներկայացուցիչներ («Agence France Presse», «Le Figaro», «Le Figaro Magazine», «Le Monde», «L’Express», «Le Point», «Marianne», «L’Opinion», «Valeurs actuelles», «La Revue des deux Mondes», «Le Pèlerin», «Le Conflit», «L’Incorrect», «France 24», «TV5Monde», «Arte», «RFI» և այլն)։

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը շաբաթներ առաջ 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում էր հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Որևէ կերպ չնսեմացնելով այս դիվանագիտական հաջողության արձանագրման հարցում դեսպանատան աշխատանքները՝ միևնույն ժամանակ նշենք, որ տվյալ բանաձևը առավելապես տեղավորվում է Ֆրանսիայի՝ վերջին տարիներին որդեգրած արտաքին քաղաքականության սկզբունքներում և այստեղ որևէ հավելյալ նշում ֆրանսիական իսթեբլիշմենթի վրա գործադրելու կարիք առանձնապես չէր զգացվում: Այլ բան է, որ Ֆրանսիայի նախագահը այդպես էլ անարձագանք թողեց այս բանաձևը, հետևաբար կարող ենք փաստել, որ այն ընդամենը սիմվոլիկ աջակցության ժեստ էր, որն իր մեջ քաղաքական շեշտադրում չէր պարունակում:
 
Պետք է փաստենք, որ թեև տիկին դեսպանի աշխատանքը կարելի է գնահատել բավարար, միևնույն ժամանակ փաստենք, որ վերը նշված ձեռքբերումներում իրենց կարևոր լուման ունեն նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները, համայնքային կառույցները: Չպետք է մոռանալ, որ հայկական համայնքը Ֆրանսիայում ավանդաբար լավ է համագործակցում ֆրանսիական քաղաքական շրջանակների հետ և լուրջ գործոն է հանդիսանում այս երկրում:  Փաստենք նաև, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի աշխատանքը կարող էր ավելի արդյունավետ լինել, հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, սակայն տեսնում ենք, որ այս կարևոր և առանցքային ժամանակահատվածում ակնհայտորեն ոչ բոլոր ռեսուրսներն էին մոբիլիզացվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները ներկայացնելու և Ֆրանսիայի կողմից հնարավոր լծակների գործադրմանը հասնելու ուղղությամբ...
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված