Մասաչուսեթսի բնակիչը մեղավոր է ճանաչվել «Ալ-Ղաիդայի» հետ կապ ունենալու մեջ
ԱՄՆ
Նախօրեին՝ ԱՄՆ–ի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել 29-ամյա Թերեք Մեհանային «Ալ–Ղաիդայի» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու և տեղեկություններ հայտնելու համար։ Այս մասին հաղորդում է FoxNews-ը։
Դատարանը մեղավոր է ճանաչել Մեհանայի հանցակից ընկերոջը՝ Աբուսամրու Ահմադին, ով 2006թ–ից զինվորական ծառայությունից խուսափելու համար փախել էր Սիրիա։
Ըստ քննության արդյունքերի՝ դեղագործական քոլեջի նախկին շրջանավարտը հետաքրքրված է եղել արմատական իսլամի գաղափարախոսությամբ և իր ընկերների հետ պատրաստվել է մեկնել Եմեն՝ գրոհայինների ճամբարում վերապատրաստվելու համար։ Այնուհետեւ, ըստ «Boston Globe»–ի, Մեհանան որոշել է իրաքյան ուժերի կողմից կռվել ամերիկացի զինվորների դեմ։
Սադբերի բնակավայրում գտնվող գրոհայինների ճամբարը ներթափանցելու անհաջող փորձից հետո Մեհանան որոշել է զբաղվել «Ալ–Ղաիդայի» քարոզչական գործունեությամբ։ Ըստ դատախազության տվյալների՝ Մեհանան թարգմանել եւ ինտերնետում տարածել է ծայրահեղական ջիհադի վերաբերյալ գրականություն։
Մեղադրյալի փաստաբանները որոշել են բողոքարկել դատարանի որոշումը՝ պնդելով, որ իրենց պաշտպանյալն անմեղ է։ Սակայն փաստաբաններից մեկը չի հերքել իր պաշտպանյալի կողմից հետաքրքրվածությունը ծայրահեղական իսլամի գաղափարախոսությամբ և ավելացրել, որ թեև Մեհանան հիացած է Ուսամա Բեն Լադենով, սակայն նշել է, որ Թերեքը խիստ դատապարտել է անմեղ մարդկանց սպանությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)