Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Վաղարշակ Հարությունյանին չի հաջողվում շահել հայ համայնքի և ՌԴ քաղաքական շրջանակների վստահությունը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հայ դեսպանների և հյուպատոսների գործունեությունն ու վերլուծելով դրա արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

Հարությունյանը Մոսկվա է գործուղվել 2022 թվականի հունվարի 5-ին: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր դեսպան ունի երկու կարևոր առաքելություն․ առաջինը՝ ճիշտ հաղորդակցման ուղիներ գտնել տեղի հայ համայնքի հետ, կազմակերպել արդյունավետ համագործակցություն հայկական կառույցների հետ և երկրորդը՝ կառուցել կոմունիկացիա տեղի քաղաքական իսթեբլիշմենթի հետ:  Ըստ էության, Վաղարշակ Հարությունյանի մոտ չի ստացվում ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Նշենք, որ ՀՀ իշխանությունները տևական ժամանակ ՌԴ-ից չէին կարողանում ստանալ ագրեման Վաղարշակ Հարությունյանի համար, իսկ նշանակումից հետո շարունակվում է ռուսական կողմից հակասական վերաբերմունքի դրսևորումը։ Սա նկատելի է անգամ պաշտոնական տեղեկատվության տողատակերում։

Դիցուք՝  նախորդ տարվա փետրվարի 18-ին Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին։ Ըստ մամուլի տեղեկությունների, հանդիպումը, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չի անցել: Նույն օրը երեկոյան դեսպանության պատերի ներսում դեսպանն անցկացնում էր պաշտոնական ընդունելություն ՀՀ Բանակի օրվա առթիվ, որին ներկա չի գտնվել նույն ինքը՝ Ռուդենկոն կամ ԱԳ որևէ այլ փոխնախարար։ Ընդ որում, ներկա չի եղել նաև ՌԴ ՊՆ ոչ մի փոխնախարար: Սա դիվկորպուսում առնվազն տարօրինակ են համարում, ավելին՝ ասում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն, որտեղ ռուսական կողմից ոչ մի ելույթ չի եղել։ Ինչպես նշված է դեսպանության կայքէջում, ելույթ է ունեցել դեսպանը և դեսպանության ռազմական կցորդը, երկուսն էլ՝ կարդալով։ Սա դիվանագիտական շրջանակներում համարում են լուրջ ակնարկ ռուսական կողմից: Սակայն, ոչ միայն ռուսական կողմից։  Ռուսաստանում լուրջ կշիռ ունեցող ծագումով հայ գործարարներ, գիտնականներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ նույնպես ներկա չեն գտնվել, այդ թվում՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Մեկ ձեռի մատների վրա կարելի է հաշվել, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում քանի հայ գործարարի հետ է հանդիպել Հարությունյանը: Որևէ տեղ պաշտոնական հիշատակում չկա, որ, օրինակ, դեսպանը հանդիպել է Տաշիր Գրուպ ընկերությոն սեփականատեր Սամվել Կարապետյանի կամ Հայ Ձեռնարկատերերի ընկերակցության համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանի հետ: Մամուլում այս մասով բավական հետաքրքիր տեղեկություն էր հայտնվել, որը, ի դեպ, չի հերքվել: Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը հանդիպում էր անցկացնում Վլադիվոստոկի հայ համայնքի հետ: Դեսպան  Հարությունյանը փորձել է տեղի գործարարներին շահագրգռել և ասել է, որ եթե մասնակցեն հանդիպմանը, ապա դեսպանատունը կմիջնորդի նրանց համար Ռուսաստանի իշխանությունների մոտ։ Եղել են գործարարներ, ովքեր ուղիղ դեսպանի երեսին ասել են, որ իրենք կարող են նրա համար միջնորդ դառնալ ու Ռուսաստանում հեղինակություն չունեցող մարդու միջնորդության կարիքը չունեն։ 

Իսկ այժմ այն մասին, թե ինչով էր զբաղված այս մեկ տարվա ընթացքում Հարությունյանը, հատկապես սեպտեմբերյան ագրեսիայից հետո և մինչ օրս, երբ արդեն մեկ ամիս է ինչ արցախահայությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Մասնավորապես՝ ադրբեջանական կողմի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Հարությունյանը մասնակցում էր Ռուսական Բանակի Կենտրոնական Տան (ՌԲԿՏ) 95-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, արտագնա հյուպատոսական ընդունելություն էր կազմակերպում Սամարայում։ Չի հնչել ոչ մի հայտարարություն, չի կազմակերպվել իրազեկող և ոչ մի հանդիպում, համայնքային կառույցների հետ համակարգված որևէ գործողություն նույնպես չի իրականացվել: Այս ամենի մասին վկայում են հենց դեսպանատան պաշտոնական էջի տարածած ռելիզները: 

ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված եզակի հանդիպումներից էր նախորդ տարվա նոյեմբերին Սոչիում անցկացված հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են  Սոչիի քաղաքային ժողովի և Կրասնոդարի օրենսդիր ժողովի հայազգի պատգամավորները, գիտության, մշակույթի գործիչներն ու երիտասարդական կառույցների անդամները։ ՌԴ պաշտոնական շրջանակների հետ շփումները ևս մինիմումի են հասցված՝ դեսպանը հանդիպել է ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի, Յարոսլավլի մարզի կառավարության  ներկայացուցիչների, ՌԴ ՊՆ ղեկավարի հետ:

Շուրջ մեկ ամիս է ինչ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախը և հումանիտար աղետի շեմին է կանգնեցրել շուրջ 120 հազար մարդու: Այս ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը և, մասնավորապես, դեսպանը որևէ կերպ չեն անդրադարձել խնդրին, որևէ ձևաչափով իրազեկող հանդիպումներ չեն կազմակերպվել, չեն տրվել գնահատականներ: Մինչդեռ պետք է ամեն կերպ և ամենօրյա ռեժիմով Արցախում ստեղծված իրավիճակի մասին հայտնել ռուսաստանյան պատասխանատու կառույցներին: Դա չի նշանակում, որ ՌԴ իշխանության վերևներում բանից տեղյակ չեն: Բնավ: Սակայն, դեսպանը հավուր պատշաճի պետք է կատարի իր վրա դրված պարտականությունները, մի բան, ինչին, ցավոք, մինչ օրս ականատես չենք լինում:

Ամփոփելով դեսպան Հարությունյանի մեկ տարվա աշխատանքը՝ պետք է փաստենք, որ վերջինիս մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ կոմունիկացիա կազմակերպել տեղի անչափ հզոր հայկական համայնքի և գործարար շրջանակների հետ և աշխատել վերջիններիս հետ՝ ի նպաստ Արցախի և Հայաստանի շահերի առաջ մղման: Հարությունյանը այնքան էլ վստահելի կերպար չէ նաև  ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի համար և այդ մասին են վկայում բազմաթիվ դրվագներ, որոնցից մի քանիսին արդեն իսկ անդրադարձանք մեր նյութում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված