Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները, հայտնում է ISNA-ն։
«Պլանավորված ծրագրի համաձայն՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն իր թուրք գործընկերոջ (Մևլութ Չավուշօղլու) հրավերով երեքշաբթի օրը կմեկնի Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Իրանի արտգործնախարարը Թուրքիայում կհանդիպի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, վերջին իրադարձությունները և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները։ Նաև քննարկման հավանական թեմաներից մեկը կլինի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի՝ Թուրքիա մեկնելու ժամկետը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան