Նիդեռլանդների ԱԳ նախարարը «Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու միջոց» է հայտնել
Համաշխարհային Մամուլ
«Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու Ուկրաինայի միակ ճանապարհը նրան մարտի դաշտում հաղթելն է»: Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրան, գրում է Gazeta-ն։
«Բացարձակապես պարզ է, որ, անկախ ամեն ինչից՝ այս հակամարտությունը իսկապես լուծելու միակ ճանապարհը մարտի դաշտում հաղթելն է։ Ուստի Ուկրաինային ավելի շատ զենք է պետք, մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ։ Եթե սահմանափակենք մեր ջանքերը, ապա այն ամենը, ինչ արել ենք մինչ այս պահը, կզրոյացվի»,- ասել է Նիդեռլանդների ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հանգեցրել է «էներգետիկ ճգնաժամի, արագացված կլիմայի փոփոխության և ժողովրդավարության էրոզիայի»։
«Ես խորապես հավատում եմ, որ միավորելով ուժերը՝ մենք կարող ենք կարևոր դեր խաղալ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու գործում», - ասել է Հոկստրան:
Ավելի վաղ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության առաջիկա ամիսները կդառնան կրիտիկական։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու