ՀՀ 4-րդ նախագահի «Փոքր երկրների ակումբ» գիրքը 2023 թ. ամենասպասվածներից է
Գիտություն և ՄշակույթՀայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած նոր՝ «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը հայտնվել է 2023 թվականի ամենասպասված 15 գրքերի շարքում։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցանկը կազմել է հեղինակավոր Diplomatic Courier-ը` հարթակ, որտեղ քննարկվում են միջազգային հարաբերություններին, դիվանագիտությանը, տեխնոլոգիաներին, կլիմային, բիզնեսին առնչվող կարևորագույն հարցերն ու ոլորտի հեռանկարները։
«The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը, որը լույս կտեսնի 2023 թվականին, պատմում է այն մասին, թե ինչպես կարող են փոքր երկրներն իրենց հաստատուն ու վճռական դերակատարումն ունենալ միջազգային ասպարեզում։