Կաղանդ պապը հայկական շնչով հեքիաթային կերպար է
Հայաստան
«Թող գալիք տարին լինի առանց կեղծիքների, լինի փոխադարձ հարգանքի տարի միմյանց և բնության նկատմամբ և միշտ շնորհակալ լինենք մեզ պարգևած շնորհների համար, շնորհավոր Ամանոր», – ահա այս բարեմաղթանքով այսօր հանդես եկավ Կաղանդ Պապը Ձմեռային Փառատոն Հայաստան նախագծի կազմակերպած ասուլիսի ժամանակ։
Ձմեռ պապի հայկական տարբերակը՝ Կաղանդ պապն այս տարի առաջինն այցելեց լրագրողներին։ Կաղանդ պապը մասնակցելու է փառատոնի բոլոր միջոցառումներին։
Կաղանդ պապը հայկական շնչով հեքիաթային կերպար է, ով Ամանորին իր հետ բերում է ազնվություն, հարգանք, իմաստություն։ Կաղանդ պապին կարելի է ճանաչել հետեւյալ հատկանիշներով. նա հագնում է լական հեդի ձմեռային կոշիկներ, որոնք ժամանակին հայերն են հագել, գուլպաներն ու գլխարկը կարմիր են, քուրքի օձիքն ոչխարի մորթուց է, մեջքին կենաց ծառն է նկարված։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի