Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը. ՌԴ ԱԳՆ
ՌուսաստանՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթներին համապատասխան, ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդ որում, շեշտվել է բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա հայ–ադրբեջանական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։