Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի. Աբդոլլահիան
ԻրանԻրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի։ Այս մասին Անկարայում իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA-ն։
«Մենք կարծում ենք, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է»,-ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի աշխարհագրության մեջ փոփոխություններն անընդունելի են:
«Տարածաշրջանի երկրների միջև տրանսպորտային ուղիների բացումն այս համատեքստում կարևոր հարցերից մեկն է, և կարծում ենք, որ այդ հարցերի լուծումը կհանգեցնի առեւտրի ծաղկման և կայուն անվտանգության այս տարածաշրջանում»,-նշել է նա։