Apple-ի ակցիաները ռեկորդ են սահմանել
ԱՄՆ
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Apple-ի ակցիաների գինը հասել է ռեկորդային ցուցանիշի բորսաների փակման ժամանակ՝ կազմելով շուրջ 422 դոլար։ Օրվա վերջում iPhone 4S սմարթֆոնների վաճառքում հայտվելու պահից սկսած ընկերության ակցիաները աճել են շուրջ 3%–ով, իսկ հիմնադիրներից Սթիվ Ջոբսի մահվանից հետո ընդհանուր առմամբ արձանագրվել է ընկերության ակցիաների աճ՝ 12%–ով։
Lenta.ru-ի հաղորդմամբ ամերիկացի մասնագետների կարծիքով iPhone 4S սմարթֆոն վաճառքի նոր ռեկորդներ է սահմանելու։ Նրանց կանխատեսմամբ առաջիկա երկու օրվա ընթացքում վաճառվելու է երկուսից երեք միլիոն iPhone 4S։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)