Իրանը հրաժարվել է ճանաչել Ղրիմի և նոր շրջանների միացումը Ռուսաստանին
ՌուսաստանԹեհրանը չի ճանաչում Ղրիմի և չորս նոր շրջանների՝ Ռուսաստանի կազմ մտնելը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը TRT World հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախարարն ընդգծել է, որ իրանական կողմը ճանաչում է երկրների տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիման վրա՝ չնայած Մոսկվայի հետ գերազանց հարաբերություններին։
«Որովհետև մենք պնդում ենք արտաքին քաղաքականության մեր հետևողական սկզբունքը՝ երբ ասում ենք, որ ուկրաինական հակամարտությունը լուծում չէ, մենք հավատում ենք մեր դիրքորոշմանը որպես հիմնարար քաղաքական սկզբունք», - ընդգծել է նա։