Դերասան Ալեք Բոլդուինին մեղադրանք կառաջադրվի ոչ միտումնավոր սպանության համար
Գիտություն և ՄշակույթՆյու Մեքսիկոյի առաջին դատական շրջանի դատախազ Մերի Քարմաք-Օլթվիսը մեղադրանք է առաջադրել ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինին՝ նկարահանումների ժամանակ օպերատոր Գալինա Հաթչինսի ոչ միտումնավոր սպանության համար։
Fox News-ի փոխանցմամբ՝ այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Հաննա Գուտիերես-Ռեյդին, ով ֆիլմի պատրաստման ժամանակ զենքի մասնագետն էր։
Ավելի վաղ ինքը՝ Բոլդուինը, հայց էր ներկայացրել Գուտիերես-Ռիդի, ինչպես նաև Դեյվ Հոլսի՝ ռեժիսորի օգնականի դեմ, ով ուղղակիորեն նրան էր հանձնել ատրճանակը։ Բացի այդ, հայցում նա նշել էր Սառա Զաքրիի և զենքի ու զինամթերքի մատակարար Սեթ Քենիի անունները:
Հիշեցնենք, որ 2021 թվականին հոլիվուդյան աստղ Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ողբերգություն էր տեղի ունեցել։ Բոլդուինը պատահաբար կրակել էր կին օպերատորի վրա, նա մահացել էր։ Եվս մեկ մարդ էլ վիրավորվել էր։