Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
ՌուսաստանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։
Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ փոխգործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Խոսվել է նաև Սիրիայում տիրող իրավիճակի մասին և նշվել Աստանայի գործընթացի շրջանակում համատեղ աշխատանքի շարունակման կարևորությունը՝ ուղղված հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել շփումները տարբեր մակարդակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։