Թուրքիային աղետ է սպասվում Էրդողանի օրոք. The Economist
Համաշխարհային ՄամուլԵթե Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթի հաջորդ ընտրություններում, երկիրը կարող է աղետի առաջ կանգնել, հունվարի 19-ին Twitter-ի իր էջում գրել են բրիտանական Economist ամսագրի խմբագիրները։
«Ոչ կատարյալ ժողովրդավարությունը կարող է վերածվել լիարժեք ավտոկրատիայի։ Թուրքիան աղետի եզրին է գտնվում իր օրեցօր ավելի անկայուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ:
Պարբերականը հրապարակել է նաև հաջորդ համարի շապիկը, որը պատրաստված է Թուրքիայի դրոշի ոճով։ Միաժամանակ Էրդողանի դեմքի ուրվագծերը պատկերված են կիսալուսնի ներքին մասում։ Ամսագրի հաջորդ համարը վերնագրված է՝ «Թուրքիան կարող է հայտնվել բռնապետության շեմին»։