Դժգոհ եմ մեր այսօրվա իրավիճակից, դժգոհ եմ մեր կորուստներից․ Սյուզան Մարգարյան
ՏեսանյութերԱրցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանը նշել է, որ դժգոհ է մեր այսօրվա իրավիճակից, մեր կորուստներից։
Պատասխանելով՝ որտե՞ղ ենք թերացել հարցին՝ երգչուհին նշել է․ «Ժամանակին, երբ հյուրախաղերով մեկնում էինք ՀՀ տարբեր գյուղեր, այնքան հիացմունքով էինք վերադառնում. միշտ ասում էինք՝ մեր գյուղի մշակի իմաստնությունը ոչ ոք չունի: Համերգներից հետո լինում էինք նրանց տներում, զրուցում, տեսնում էինք՝ մեր գյուղացին ի՜նչ մեծ ներաշխարհ ունի, սխալ քայլեր երբեք չեն լինի: Այսօր ցավով պետք է ասեմ՝ չեմ հասկանում՝ այդ հրաշալի մարդկանց սերունդներն ի՞նչ եղան: Երբեմն վիդեոկադրեր եմ դիտում մեր գյուղերից, սարսափ եմ ապրում, ուղղակի չեմ ճանաչում այդ մարդկանց, չեմ կարողանում շատ բանի հետ հաշտվել», ապա հավելել․ «Չգիտեմ՝ որտեղ ենք թերացել, բայց թերացել ենք հաստատ»: