Ոսկու մեկ ունցիան վաճառվում է 1 930 դոլարով
ՏնտեսությունՈսկու գինը երկուշաբթի առավոտյան բարձրացել է՝ մեկ տրոյական ունցիան 1 930 դոլար, վկայում են աճուրդների տվյալները։ Թանկարժեք մետաղի գնանշումների պահպանմանը նպաստում է ամերիկյան արժույթի թուլացումը։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյուր Յորքի Comex բորսայում բարձրացել է 2,2 դոլարով կամ 0,11 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 930,4 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,73 տոկոսով՝ մեկ ունցիան 24,11 դոլար։
Դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի հանդեպ) կրճատվել է 0,23 տոկոսով՝ 101,77 կետ։ Դոլարի էժանացումը պահպանում է ոսկու արժեքը, որն այս դեպքում դառնում է ավելի մատչելի այլ արժույթով գնելիս։