Ոսկու գինն աննշան բարձրանում է
ՏնտեսությունՈսկու գինը երեքշաբթի առավոտյան թեթեւակի բարձրանում է՝ ավելի հեռանալով մեկ տրոյական ունցիան 1 900 դոլարի նիշից, մակրոտնտեսական տվյալների, ինչպիսին է ԱՄՆ ՀՆԱ-ի դինամիկան, սպասման ֆոնին, վկայում են բորսայական գնանշումները։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 4,7 դոլարով կամ 0,24 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 933,3 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,27 տոկոսով՝ մեկ ունցիան 23,617 դոլար։