12 երկիր պատրաստ է 100 Leopard տանկ փոխանցել Ուկրաինային. ABC
Համաշխարհային ՄամուլՈւկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ 12 երկիր պատրաստ է Ուկրաինային փոխանցել մոտ 100 գերմանական Leopard տանկ, եթե Գերմանիան տա իր համաձայնությունը։
Հունվարի 20-ին Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտեյն ավիաբազայում տեղի է ունեցել շուրջ 50 երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը, որին քննարկվել է Ուկրաինային հետագա օգնությունը։ Դրա արդյունքների հիման վրա Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ մասնակիցները դեռ վերջնական որոշում չեն կայացրել Կիևին գերմանական Leopard 2 տանկերի մատակարարման վերաբերյալ։
Միաժամանակ, ուկրաինացի պաշտոնյան պնդում է, որ հենց այս հանդիպման ժամանակ են պայմանավորվածություններ ձեռք բերվել տանկերի տեղափոխման շուրջ 12 երկրների կողմից։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին ասել է, որ Leopard տանկերի վերաբերյալ Գերմանիայի որոշումը կկայացվի մոտ ապագայում։
Կրեմլը զգուշացրել է, որ այդ տանկերի մատակարարումը հետք կթողնի Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունների վրա։