Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգվել են Թուրքիայի խնդրանքով․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի շուրջ բանակցությունները Անկարայի խնդրանքով հետաձգվել են անորոշ ժամանակով։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։
Թերթի տեղեկություններով՝ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ մեխանիզմի շրջանակներում հաջորդ հանդիպումը պետք է կայանար փետրվարին Բրյուսելում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կարող հույս դնել թուրքական իշխանությունների աջակցության վրա՝ Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպից հետո։