Բեռլինը որոշել է Leopard 2A6 տանկեր ուղարկել Կիև․ Spiegel
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է Ուկրաինային Leopard 2A6 մարտական տանկեր մատակարարել, գրում է Spiegel ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ խոսքը ռազմական մեքենաների առնվազն մեկ վաշտի մասին է։
Բացի այդ, ըստ հրապարակման, դաշնային կառավարությունը նախատեսում է արտահանման թույլտվություն տրամադրել այդ տանկերից ունեցող այլ պետություններին, այդ թվում՝ Լեհաստանին։
Ինչպես հայտնում է Sky News-ը, որը հղում է անում իր աղբյուրներին, ռազմական տեխնիկայի փոխանցման մասին որոշումը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ։