ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՏնտեսությունՊետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այն տարեկան վճարել մոտ 144 միլիարդ դրամ՝ հարկերով:
Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։
Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։
Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5–րդ–ում ՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, վեցերորդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»–ն է, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն յոթերորդն է, «Ջեյ թի այ Արմենիա»–ն ութերորդն է, «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ իներորդը, խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»։
Խոշոր հարկատուների ցանկը՝ այստեղ։