Նոր Զելանդիան նոր վարչապետ ունի
Համաշխարհային ՄամուլՆոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քրիս Հիփքինսը երդվել և ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։ Արարողությունը տեղի է ունեցել Վելինգթոնում։ Նոր վարչապետը ստանձնել է նաև ներքին անվտանգության և հետախուզության նախարարի պորտֆելը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ 44-ամյա Հիփքինսն ասել է, որ ոգևորված է նոր լիազորություններով: «Սա իմ կյանքի ամենամեծ արտոնությունն ու պատասխանատվությունն է»,- ասել է քաղաքական գործիչը։
Հիփքինսը վստահեցրել է, որ մտադիր է կենտրոնանալ գնաճի դեմ պայքարի և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների կյանքի բարելավման վրա։