Եվրոպան չի գիտակցում, որ ԱՄՆ-ն իրեն ներքաշում է մեծ պատերազմի մեջ. Զախարովա
Համաշխարհային ՄամուլՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Եվրոպան չի գիտակցում, որ ԱՄՆ-ն իրեն ներքաշում է «մեծ պատերազմի» մեջ՝ սեփական տնտեսությանն աջակցելու համար։ Այս մասին Զախարովան գրել է իր Telegram ալիքում։
«Չե՞ն հասկանում, որ ԱՄՆ-ն Եվրոպային ներքաշում է մեծ պատերազմի մեջ։ Որովհետև Վաշինգտոնը վաղուց չունի դոլարը ապահովելու և տնտեսական աճը պահպանելու այլ ռեսուրսներ, բացառությամբ աշխարհում լարվածության օջախներ ստեղծելուց»,- նշել է դիվանագետը։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը եվրոպական պետություններին կոչ է արել «արթնանալ լեթարգիական քնից»։