«Չորրորդ իշխանություն». «Հիմա էլ դառանք մասնաճյուղ»
Հայկական Մամուլ
«Բանից պարզվում է՝ սեպտեմբերին Բուխարեստում տեղի է ունեցել միջազգային ոստիկանական գագաթաժողով, որտեղ Հայաստանի ոստիկանական ասոցիացիան ներկայացվել է որպես Ռուսաստանի ոստիկանական ասոցիացիայի մասնաճյուղ։
Առաջընթացն ակնհայտ է։ Սկզբում ռազմավարական դաշնակից էինք, հետո՝ կրտսեր եղբայր, հետո՝ ֆորպոստ, հիմա էլ դառանք մասնաճյուղ։ Եթե այսպես շարունակվի, միջազգային հաջորդ գագաթաժողովում Հայաստանը ներկայացվելու է որպես Ռուսաստանի օժանդակ կցակառույց (պարզ ասած՝ չուլան)։
Շատերը կարող են դժգոհել, թե «լավ, ի՞նչ եք կպել, առանց ռուսների մենք կորած ենք, հերիք չի՞ բզբզեք»։ Բան չունենք ասելու։ Պարզապես «մասնաճյուղի» կարգավիճակը ենթադրում է ուղղակի կախվածություն կենտրոնից, իսկ մենք չէինք ցանկանա, որ մեր փառապանծ ոստիկանությունը (առանց հեգնանքի), նույնքան փառապանծ Ալիկ Սերգեյիչի գլխավորությամբ ուղղակի կախվածության մեջ լինի Մոսկվայից։ Հայաստանն ի վերջո անկախ պետություն է, և կարելի էր գոնե ձևի համար պահպանել ոստիկանության անկախությունը»,- գրում է «ՉԻ» թերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ