ՌԴ խաղաղապահները Գորիսից և Երևանի «Էրեբունի» օդանավակայանից մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ․ ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են իրականացրել՝ պարենային փաթեթներ բաժանելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար Մարտունու և Ասկերանի բնակավայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները Գորիսից և Երևանի «Էրեբունի» օդանավակայանից մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։