Ֆինլանդիայում մահացության ռեկորդային աճ է գրանցվել
Համաշխարհային ՄամուլԱնցյալ տարի Ֆինլանդիայում ծնելիության մակարդակը ամենացածրն էր ավելի քան 150 տարվա ընթացքում, մինչդեռ մահացությունն ամենաբարձրն էր 1940-ականներից ի վեր, հաղորդում է Tilastokeskus-ը։ Նշվում է, որ, միաժամանակ, միգրացիայի պատճառով երկրում ավելացել է բնակչությունը։
Ընդհանուր առմամբ՝ 2022 թվականին մահացել է 62 886 ֆիննացի, ինչը 5227-ով ավելի է, քան 2021 թվականին, որը նաև ամենաբարձրն է 1940-ականներից ի վեր:
Միևնույն ժամանակ, գրանցված ծնունդների թիվը ամենացածրն է եղել ավելի քան 150 տարվա ընթացքում՝ 44 933՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 4661-ով:
Փորձագետներն ընդգծում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆինլանդիայի բնակչությունն ավելացել է 17 278 մարդով՝ միգրացիայի աճի պատճառով։
2022 թվականի դեկտեմբերի վերջին Ֆինլանդիայի բնակչությունը կազմում էր 5 565 519 մարդ։