Պակիստանը օգնություն է խնդրել ԱՄՆ-ից
Համաշխարհային ՄամուլՊակիստանի ֆինանսների դաշնային նախարար Իսհակ Դարը Ասիայի հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի օգնական Ռոբերտ Կապրոտի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իսլամաբադը Վաշինգտոնի օգնության կարիքն ունի Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ բանակցություններում։ Այս մասին հայտնում է The News թերթը։
Հրատարակության տվյալներով՝ Պակիստանի կառավարությունը փորձում է ֆինանսական օգնություն ստանալ ԱՄՀ-ից, որը համարվում է երկիրը դեֆոլտից փրկելու վերջին միջոցը։ Սակայն Իսլամաբադի և հիմնադրամի միջև հակասություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի կարգավորման հանրապետության մոտեցման հետ։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը խոսել է երկրի իշխանությունների պատրաստակամության մասին՝ կատարելու ԱՄՀ-ի պահանջները, սակայն հիմնադրամը հրաժարվել է գումար փոխանցել այնքան ժամանակ, քանի դեռ Իսլամաբադը չի չեղարկել վառելիքի և էլեկտրաէներգիայի սուբսիդիաները։ Այդ կապակցությամբ ֆինանսների նախարարը ամերիկյան կողմին խնդրել է դիվանագիտական օգնություն ցուցաբերել։