Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան 

Ում պրոտեժեն է Շիրակի նորանշանակ մարզպետը և ինչ սկանդալների կիզակետում է հայտնվել

Վերլուծական

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ Նշենք, որ նախօրեին Նազելի Բաղդասարյանն ազատման դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից։

Մուշեղ Մուրադյանը մինչ այս բարձր պաշտոնին անցնելը զբաղեցրել է Արփի լիճ ազգային պարկի տնօրենի պաշտոնը: Ի դեպ, վերջինիս կողմից այս պաշտոնը ստանձնելու պատմությունը բավական ուշագրավ է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի իրական թեկնածուն հենց նա էր, չնայած այն հանգամանքին, որ մրցույթ էր հայտարարվել: Մուրադյանը վայելում էր Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հովանավորությունը: Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա էր բարեխոսել թեկնածուի օգտին, եւ  Շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանը հենց նրան էր նշանակել «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն: Կանոնադրության համաձայն անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուներից մեկին, ըստ նպատակահարմարության, նախարարը տնօրեն է նշանակում: Բարձրացված հարցը պայմանավորված է նրանով, որ նախարար Էրիկ Գրիգորյանը նպատակահարմար էր գտել 5-րդ հորիզոնականն զբաղեցրած թեկնածուին, ինչը հարցեր է առաջացնում:

Ներքին աուդիտի բաժինը, որը մինչ այդ ղեկավարում էր Մուրադյանը, ինչպես գիտենք, շատ հեռու է սարերում, Ազգային պարկի տարածքում վերահսկողություն իրականացնելու և մեծ անձնակազմ ղեկավարելու ունակությունից: Ովքեր ծանոթ են տեղանքին, կհասկանան, որ այստեղ կան բազմաթիվ խնդիրներ որսագողության, պետական սահմաններին մոտ գտնվելու և դրանով պայմանավորված՝ բազմաթիվ վտանգների հետ: Ուստի, ենթադրվում է, նպատակահարմար պետք է լիներ մաքուր անցյալ ունեցող ու անընդմեջ արդյունքներ գրանցած թեկնածուի ընտրությունը:

Կարեն Սարուխանյանը, ում անվան հետ կապվում է Մուրադյանի նշանակումը, նշել էր, որ Մուշեղ Մուրադյանը, ղեկավարելով մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը, Սարուխանյանի՝ մարզպետ լինելու ընթացքում մեծ արդյունավետությամբ է աշխատել՝ բացահայտելով բազմաթիվ չարաշահումներ ու գողացված գումարը պետական բյուջե վերադարձնելով։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մուրադյանի հայրը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում գտնվող Զորակերտ գյուղում ֆերմերային մեծ տնտեսություն ունի, իսկ Ղազանչի գյուղի մոտ 200-300 հեկտար վարձակալությամբ տրված տարածք:

Սվելին՝  ըստ տարածվող տեղեկությունների՝ Մուրադյանին «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն նշանակելու հարցում կառավարությունից միջնորդել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ի դեպ, այն, որ Էդուարդ Աղաջանյան-Կարեն Սարուխանյան տանդեմը բավականին ակտիվ միջամտում է Շիրակի մարզում իրականացվող կադրային քաղաքականությանը, միայն այս օրինակը չի փաստում: ԶԼՄ-ի տեղեկություններով՝ հենց այս զույգն է փորձում ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական չեմպիոն գյումրեցի Արթուր Ալեքսանյանին դարձնել Գյումրիի քաղաքապետի՝ իշխանությունների թեկնածուն: Մեծ հաշվով, երևի թե, սա օրինաչափ է, որովհետև ներիշխանական կուլիսներում խոսում են, որ Գյումրիի պատասխանատուն կառավարությունում հենց Էդուարդ Աղաջանյանն է:

Ինչի մասին է վկայում Մուրադյանի մարզպետի պաշտոնին նշանակելը: Նախ և առաջ սա նշանակում է, որ որոշակի առումով ռեաբիլիտացվում է Կարեն Սարուխանյանը, ում, կարծես թե, չէին ներում Ամասիայում ՔՊ կրած խայտառակ պարտությունից հետո: Մյուս կողմից պետք է փաստենք, որ բարձր պաշտոնի է նշանակվում ոչ թե այսպես ասած՝ գաղափարական և քայլած ՔՊ-ականը, այլ մարդ, ով հեղափոխության ակունքներում կանգնած չէր և ՔՊ-ական երբեք չի եղել: Սա բավական լուրջ մեսիջ է ՔՊ-ականներին առ այն, որ Փաշինյանը կադրային քաղաքականության մեջ շարունակում է նախապատվությունը շնորհել ոչ թե իր թիմակիցներին, այլ նախկիններին...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Ամենադիտված