Հայաստանը ձմեռային սեզոնին ռուսների համար առավել նախընտրելի ուղղություններից մեկն է․ «Прайм»
Համաշխարհային Մամուլ
Թուրքիան, Հայաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել են ռուսների համար առավել նախընտրելի ուղղությունները ձմեռային սեզոնին, հայտնում է «Прайм» գործակալությունը՝ վկայակոչելով Aviasales տոմսերի ամրագրման ծառայության տվյալները։
Ծառայության վերլուծաբանները հայտնում են, որ արտերկրյա երեք քաղաքներ՝ Ստամբուլը, Երևանը և Դուբայը, փետրվարին դարձել են ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններ։ Ուսումնասիրությունից հետևում է, որ ռուսաստանցիների չորս տոկոսը թռչելու է Ստամբուլ, երեք տոկոսը՝ Երևան և երկու տոկոսը՝ Դուբայ։
Ռուսաստանում ամենահայտնիներն են դարձել Սոչին, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն