«Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան այցելած ևս 14 երեխա Արցախ վերադարձավ (տեսանյութ)
ՏեսանյութերԿարմիր խաչի միջնորդությամբ երեխաների հերթական խումբն է Արցախ վերադարձել: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Արցախից լրագրող Սիրանուշ Սարգսյանը։
««Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան այցելած 14 երեխաները Արցախի արգելափակման 47-րդ օրը վերջապես վերադարձան տուն՝ Արցախ»,-գրել է նա` կից հրապարակելով նաև տեսանյութ։
Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հունվարի 17-ի երեկոյան հայտնել էր` ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Հայաստանից Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։ Նրանք նույնպես Երևան էին եկել «Մանկական Եվրատեսիլը» դիտելու։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)