Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով
Գիտություն և ՄշակույթՀայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմ: Այս մասին տեղեկանում ենք «e-gov.am» կայքէջից։
Վարչապետը նաև հանձնարարել է 1-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: