Թուրքիան պնդում է՝ Եվրոպան պետք է միջոցներ ձեռնարկի Ղուրանը պաշտպանելու համար
ԹուրքիաԹուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինն ասել է, որ եվրոպական երկրները պետք է քայլեր ձեռնարկեն Ղուրանը պաշտպանելու համար և ոչ թե թաքնվեն խոսքի ազատության հետևում՝ արդարացնելու իրենց անգործությունը։ Այս մասին նա ասել է TV-24-ի եթերում։
«Խոսքի ազատությունը չի կարող օգտագործվել որպես պատրվակ՝ արդարացնելու այս ամոթը, լռությունը, ինչպես նաև վիրավորելու, նվաստացնելու, նախատելու և սրբազան արժեքների վրա հարձակվելու համար։ Եվրոպան պետք է միջոցներ ձեռնարկի նման հարձակումները կանխելու համար»,- ասել է Քալինը։
Հունվարի 21-ին դանիական հակաիսլամական Stram Kurs կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել է մահմեդական սրբավայրը։ Հունվարի 23-ին նմանատիպ ակցիա է տեղի ունեցել Նիդեռլանդների Հաագա քաղաքում։