Կոսովոյում ալբանացին կրակել է մեքենայի վրա, երկու կին վիրավորվել է․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԿոսովոյում ալբանացին կրակել է մեքենայի վրա, երկու կին վիրավորվել է, հայտնում է սերբական Vestnik հրատարակությունը։
Նշվում է, որ տուժած կանայք տեղափոխվել են հիվանդանոց։
Ավելի վաղ Ինքնահռչակ Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) հայտնել էր, որ հետաքննում է տարածաշրջանի հյուսիսային մասում դաշինքի ուժերի պարեկության մոտ տեղի ունեցած կրակոցները։ Այս մասին հաղորդվում էր Twitter-ում առաքելության հայտարարության մեջ։
Նշվում էր, որ Զուբին Պոտոկի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներն անհայտ զինված անձինք են։
Դրանից առաջ սերբական Vecherne Novosti թերթը գրել էր, որ Կոսովոյի և Մետոհիայի հյուսիսում՝ Զուբին Պոտոկ քաղաքում, ավտոմատից կրակոցներ են լսվել, բախումներ են տեղի ունենում։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի էր ունեցել սերբերի կառուցած բարիկադների մոտ։
Դեկտեմբերի 8-ի երեկոյան Կոսովոյի ոստիկանության մոտ 300 զինված հատուկ ջոկատայիններ զրահամեքենաներով ներխուժել էին սերբերով բնակեցված Կոսովոյի հյուսիս։