ԱՄՆ-ն մինչև տարեվերջ Abrams տանկեր չի ուղարկի Ուկրաինա. Washington Post
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն խոստացված 31 Abrams տանկերը Ուկրաինային կմատակարարի միայն այս տարվա վերջին կամ նույնիսկ հաջորդ տարվա սկզբին, գրում է Washington Post-ը։
«Դրանք կկառուցվեն հատուկ Ուկրաինայի համար՝ առանց զրահի, և կառաքվի այս կամ հաջորդ տարվա վերջին»,- ասվում է հոդվածում։
Հրատարակությունը պարզաբանում է, որ ռազմական տեխնիկան դուրս չի բերվի Պենտագոնի պաշարներից, այլ գնվելու է Ուկրաինայի անվտանգությանը նպաստելու նախաձեռնության շրջանակներում։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Կիևին 31 Abrams տանկ տեղափոխելու իր մտադրության մասին, որը համարժեք է մեկ ուկրաինական տանկային գումարտակի։ Պենտագոնը խոստովանել է, որ իրենք իրենց զինանոցում չունեն լրացուցիչ Abrams տանկեր, դրանք պետք է գնել արտադրողներից, և կարող է մի քանի ամիս անցնել մինչև Ուկրաինա ուղարկելը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ամերիկյան տանկերը երկիր հասնեն անգամ մինչև օգոստոս, «շատ ուշ կլինի»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)