Պղինձն էժանանում է
ՏնտեսությունԵրեքշաբթի առավոտյան պղնձի արժեքն իջնում է՝ միաժամանակ ամիսը փակելով զգալի ավելացմամբ, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,57 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,161 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,58 տոկոսով՝ 9 210 դոլար, ալյումինիումինը՝ 1,43 տոկոսով՝ 2 589,5 դոլար, ցինկինը բարձրացել է 0,95 տոկոսով՝ 3 446 դոլար։