Նոր հակամարտությունը կարող է սպառնալ ԱՄՆ-ի պաշտպանական կարողությանը․ FT
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի պաշտպանական կարողությունը կարող է սասանվել, եթե Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին նոր հակամարտություն առաջանա, և Վաշինգտոնը որոշի զենք մատակարարել իր դաշնակիցներին։ Այս մասին ասվում է Financial Times-ի հոդվածում։
«Խաղադրույքները մեծ են: Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ը դժվար թե կարողանա զենք տրամադրել իր դաշնակիցներին, եթե ուկրաինականի հետ մեկտեղ սկսվի ևս մեկ լայնածավալ հակամարտություն, օրինակ՝ Չինաստանի պոտենցիալ ռազմական ագրեսիան Թայվանի դեմ»,- ասվում է հոդվածում
Պետքարտուղարությանը և ԱՄՆ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրը հայտնել է, որ ինչ-որ պահի իրավիճակը կվերաճի ճգնաժամի, և այդ ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանունակությունը կասկածելի կլինի։
Կարճաժամկետ հեռանկարում Պենտագոնը կկարողանա զենք մատակարարել Ուկրաինային և ապահովել իրեն, բայց դա կփոխվի, եթե փոխվի ուկրաինական հակամարտության վեկտորը կամ նոր թեժ կետ առաջանա, նշում է պարբերականը։