Անկարան դրական է արձագանքել Սիրիայի հետ բանակցություններում Իրանի միջնորդությանը
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մոտ ապագայում կարող է կայանալ Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն դրա ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
«Գուցե դա տեղի կունենա այս ամիս, բայց հստակ որոշում չկա», - ասել է Էրդողանի խոսնակը՝ հավելելով, որ «արտգործնախարարներն աշխատում են այս ուղղությամբ», և հանդիպումը կարող է կայանալ «առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»։
Էրդողանի խոսնակը նաև ասել է, որ Անկարան դրական է ընկալում Իրանի միջնորդությունը Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը «Աստանայի» եռյակի մաս են կազմում, որոնք աշխատում են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։