Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է
Գիտություն և ՄշակույթՖիլիպ Կիրկորովը հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը, հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում։ Այս մասին հայտնում է Mash-ն իր Telegram-յան ալիքում։
Ըստ Mash-ի՝ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, շնչահեղձություն, այտուցվածություն։ Հաղորդվում է, որ բժիշկները Կիրկորով ավագի մոտ ախտորոշել են սրտի իշեմիկ հիվանդություն և ստենոկարդիա։
Նշվում է, որ երկու ամիս առաջ Բեդրոս Կիրկորովին սրտամկանի սարք են տեղադրել։