Հունգարիայի վարչապետը կասկած է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա ինքնիշխան պետություն մնալ
Համաշխարհային ՄամուլՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կասկած է հայտնել, որ Ուկրաինան կարող է գոյություն ունենալ` որպես ինքնիշխան պետություն։ Ըստ Politico-ի, քաղաքական գործիչը կարծում է, որ ժամանակն այժմ Ռուսաստանի կողմն է, ուստի Կիևը կպարտվի։
Օրբանը նաև ասել է, որ Ուկրաինան դարձել է Աֆղանստան։
«Հիմա այն Աֆղանստան է։ Վլադիմիր Պուտինը չի պարտվի, իսկ ժամանակը Ռուսաստանի կողմն է։ Ուկրաինան ոչ մեկինն է»,- ասել է Օրբանը:
Հունգարիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ժուզաննա Սելենան կարծում է, որ այսպիսով՝ վարչապետն արտահայտում է բազմաթիվ եվրոպացիների կարծիքը։ Նա նաև նշել է, որ Հունգարիան խաղադրույք է կատարում հակամարտության արագ լուծման վրա և հույս ունի հաղթել՝ պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։