ՀԴԲ-ն խուզարկում է Բայդենի տունը․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՀետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տունը Ռեհոբոթ Բիչում՝ գաղտնի փաստաթղթերի գործի հետ կապված։ Այս մասին գրում է NBC News-ը՝ վկայակոչելով իրադարձությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուրների։
Գաղտնի փաստաթղթերը նախկինում հայտնաբերվել են Ուիլմինգթոնում Բայդենի նստավայրում և Վաշինգտոնում վերլուծական կենտրոնի գրասենյակում: Միաժամանակ Սպիտակ տունը հայտնել է, որ քաղաքական գործչի՝ Ռեհոբոթ Բիչում գտնվող տանը գաղտնի փաստաթղթեր չեն հայտնաբերվել։