Թուրքիան ցանկանում է շարունակել հատուկ գործողությունները Սիրիայում և Իրաքում
ՌուսաստանԱնկարան կշարունակի հակաահաբեկչական անդրսահմանային գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքերը փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Թուրքիայի սահմանների մոտ հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն մինչև վերջին զինյալի ոչնչացումը։ Դա վերաբերում է ինչպես Հյուսիսային Իրաքին, այնպես էլ Սիրիային»,- ասել է նա՝ հավելելով, որ ահաբեկչության դեմ պայքարը «շարունակվում է աճող տեմպերով»։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զգուշացրել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, որ ԱՄՆ-ն դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը և այն անընդունելի է համարում։