Պակիստանի իշխանությունները մզկիթում պայթյունից հետո ձերբակալել են 23 մարդու․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՊակիստանի իշխանությունները ձերբակալել են 23 մարդու, այդ թվում՝ ոստիկանների, ովքեր կասկածվում են Փեշավար քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունին առնչություն ունենալու մեջ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան ինչպես Փեշավարի բնակիչներ, այնպես էլ Աֆղանստանի հետ սահմանին գտնվող գոտիների բնակիչներ։ Բացի այդ, բերման են ենթարկվել նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ։
Ավելի վաղ քաղաքի ոստիկանապետը Reuters-ին ասել էր, որ իրավապահները «ապացույցներ են գտել, որոնք արդեն հանգեցրել են կարեւոր ձերբակալությունների»:
Հարձակումն իրականացվել է հունվարի 30-ին Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Փեշավարում։ Քաղաքի ոստիկանը հայտնել է, որ պայթյունից հետո փլուզվել է մզկիթի տանիքը։ Պակիստանի իշխանությունները հայտնել են 95 զոհի մասին և խոստացել վրեժ լուծել։