Չինացի գիտնականներին հաջողվել է կլոնավորել «սուպերկովերին»
Գիտություն և ՄշակույթՉինաստանում գիտնականներին հաջողվել է կլոնավորել կովերին, որոնք ավելի շատ կաթ են տալիս, Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գրում է The Global Times-ը։
Գիտնականներն այս տեսակն անվանում են «սուպերկովեր»։ Դրանք տարեկան կարողանում են արտադրել մոտ 18 հազար լիտր կաթ, երբ միջին ցուցանիշը կազմում է մոտ 8 հազար լիտրը։ Վերջերս հաղորդվել է երեք կլոնավորված հորթի մասին: Նշվում է, որ վերարտադրելու համար օգտագործվել է պահանջված կովերի ականջի հյուսվածքը:
Մասնագետները ստեղծել են 120 կլոնավորված սաղմերից խմբաքանակ, որոնցից 42 տոկոսը հաջողությամբ բեղմնավորվել է փոխնակ կովերի կողմից: Այժմ գիտնականները նպատակ ունեն ստեղծել «սուպերկովերի» նախիր, ըստ նրանց հաշվարկների՝ դրա համար կպահանջվի մոտ երկու-երեք տարի։