Պղնձի գները բարձրանում են
ՏնտեսությունՊղնձի գինը հինգշաբթի օրը խորհրդանշական ձեւով բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքները թույլ են տվել, որ գնանշումները մասամբ վերականգնեն չորեքշաբթի օրվա կորուստները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,08 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,184 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 1,47 տոկոսով՝ 9 087 դոլար, ալյումինիումինը՝ 0,47 տոկոսով՝ 2 631,5 դոլար, ցինկինը՝ 1,17 տոկոսով՝ 3 349,5 դոլար։