Արևմուտքը այդ երկիրը դիտարկում է՝ որպես «հաջորդ Ուկրաինա». Լավրով
Համաշխարհային ՄամուլԱրևմուտքն այժմ «աչք է դրել» Մոլդովային՝ որպես «հաջորդ Ուկրաինայի» դերի համար։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պատրաստ է գրեթե ամեն ինչի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ռիա Նովոստին։
«Այժմ այդ դերի համար դիտարկում են Մոլդովային»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի հարևան երկրներից որը կարող է գնալ Ուկրաինայի ճանապարհով։
«Նախ որովհետև նրանք կարողացան միանգամայն կոնկրետ մեթոդներով նախագահ դնել երկրի ղեկին՝ ազատ ժողովրդավարությունից հեռու, որը պարզապես ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ունի Ռումինիայի քաղաքացիություն, պատրաստ է երկիրը միավորել Ռումինիայի հետ և, ընդհանրապես, պատրաստ է գրեթե ամեն ինչի»,- պարզաբանել է Լավրովը։